«Հրապարակ». Իշխանականներն առաջիկա ամիսներին մտադիր են հանդես գալ մեկ այլ ամբոխահաճո նախաձեռնություններով
05/11/2025 08:46

«Հրապարակ». Իշխանականներն առաջիկա ամիսներին մտադիր են հանդես գալ մեկ այլ ամբոխահաճո նախաձեռնություններով

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք, իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ զինվորական ծառայությունը 2-ից 1,5 տարի դարձնելու վերաբերյալ։ Նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան և քննարկվելու է եկող քառօրյա նիստերի ընթացքում։ 

Սակայն իշխանությունը սրանով չի սահմանափակվելու` իշխանականներն առաջիկա ամիսներին մտադիր են հանդես գալ նմանատիպ այլ ամբոխահաճո նախաձեռնություններով։ Օրինակ, մեզ ասացին, որ քննարկում են նաև պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրև աշխատանքային ստաժ հաշվարկելու հարցը, և նախագծի տեսքով դա նույնպես կներկայացվի խորհրդարանի ընդունմանը»։
 

«Հրապարակ». Իշխանականներն առաջիկա ամիսներին մտադիր են հանդես գալ մեկ այլ ամբոխահաճո նախաձեռնություններով