Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բարելավման միտում ունի, և «3+3» հարթակի աշխատանքի վերսկսումը կարևոր է․ Շոյգու
05/11/2025 15:25

Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բարելավման միտում ունի, և «3+3» հարթակի աշխատանքի վերսկսումը կարևոր է․ Շոյգու

Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բարելավման միտում ունի, և «3+3» հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքի վերսկսումը կարևոր է խաղաղության գործընթացի առաջխաղացման համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

 «Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակն ունի բարելավման նշաններ։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ խաղաղության գործընթացը պետք է ունենա, առաջին հերթին, տարածաշրջանային չափումներ։ Այս համատեքստում կարևոր է վերսկսել խորհրդատվական և տարածաշրջանային խմբի 3+3 հարթակի աշխատանքը»,- նշել է նա Մոսկվայում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստում։

Շոյգուն ընդգծել է, որ տարածաշրջանում տրանսպորտի և հաղորդակցության ապաշրջափակումը մեծ կարևորություն ունի,  որի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։

ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը եզրափակում է «Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդներ» միջազգային փառատոնը, որը տեղի է ունենում Մոսկվայում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը։

Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բարելավման միտում ունի, և «3+3» հարթակի աշխատանքի վերսկսումը կարևոր է․ Շոյգու