.jpg)
Պուտինը խնդրել է ինձ` օգնել լուծելու ուկրաինական հակամարտությունը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է իրեն օգնել լուծելու ուկրաինական հակամարտությունը։
Ըստ APA-ի, Սպիտակ տան ղեկավարը այս հայտարարությունն արել է Ամերիկյան բիզնես ֆորումում ելույթ ունենալիս։
«Երկու շաբաթ առաջ ես խոսեցի Պուտինի հետ, և նա ինձ ասաց, մեջբերում եմ. «Մենք 10 տարի փորձում ենք վերջ դնել այս պատերազմին, բայց չենք կարողացել։ Հիմա դուք պետք է այն լուծեք», - ասել է Թրամփը։