Հենրիկ Մալյանի 100-ամյակն է. Ազգային գրադարանը կներկայացնի իր ֆոնդերում պահվող արժեքավոր նյութեր
06/11/2025 23:06

Հենրիկ Մալյանի 100-ամյակն է. Ազգային գրադարանը կներկայացնի իր ֆոնդերում պահվող արժեքավոր նյութեր

Նոյեմբերի 7-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվի միջոցառում՝ նվիրված նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին։

Այս առիթով Ազգային գրադարանը կներկայացնի իր ֆոնդերում պահվող արժեքավոր նյութեր՝ գրքեր, ամսագրեր, պլակատներ, ազդագրեր, նամականիշեր և այլ արժեքավոր ցուցանմուշներ, որոնք պատկերում են Մալյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունն ու բուռն աշխատանքային ուղին։

Միջոցառմանը կմասնակցեն  Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանները,  թատրոնի տնօրեն Նարինե Մալյանը և մշակութային այլ գործիչներ։

Հանդիպումը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնի ընթերցասրահում (Թամանյան մասնաշենք, 3-րդ հարկ)։

Մուտքը ազատ է։

 

Հենրիկ Մալյանի 100-ամյակն է. Ազգային գրադարանը կներկայացնի իր ֆոնդերում պահվող արժեքավոր նյութեր