.jpg)
Հայ գրոսմայստերները ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում առավելության են հասել մրցակիցների հանդեպ
Հնդկաստանի Գոա նահանգում շարունակվում է 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը։
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը այսօր դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: Նա արագ շախմատի թայ-բրեյքում 2:0 հաշվով առավելության է հասել Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի նկատմամբ:

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը արագ շախմատի թայ-բրեյքում 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի նկատմամբ: Նա նույնպես 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ է դուրս եկել։

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն էլ արագ շախմատի թայ-բրեյքում 3:1 հաշվով առավելության է հասել Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի նկատմամբ և նույնպես աշխարհի գավաթի երրորդ փուլում է։
