Բլոկադայի ճիրաններում գտնվող արցախցին չընդունեց Ադրբեջանով եկող ցորենը
06/11/2025 19:30

Բլոկադայի ճիրաններում գտնվող արցախցին չընդունեց Ադրբեջանով եկող ցորենը

Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն գալու լուրը արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին հետ է տանում Արցախ՝ բլոկադայի օրեր.

«2023 թվականի սեպտեմբերն էր, մարդիկ Արցախում իրականում սովալլուկ էին, ծանր վիճակ էր, և պետք է լիներ քաղաքական որոշում՝ թույլ տա՞լ  Ակնայով բեռները մտնեն Արցախ, թե՞ ոչ: Ես մեկն էի այն պատգամավորներից, որ վախեցավ ընդդիմանալ: Չհայտնեցի կարծիք՝ հիմնվելով նրա վրա, որ միգուցե ժողովուրդը համաձայնի: Իսկ ժողովուրդը փակեց ճանապարհը ու չընդունեց Ադրբեջանի տարածքով Արցախ մուտք գործող ցորենը: Ժողովուրդը ոչ թե հպարտ էր ու ուզում էր սովից մեռնել, բայց չվերցնել, այլ հասկանում էր, որ այդ պարագայում Արցախի թեման մեկընդմիշտ կփակվեր»։ 

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ այժմ, նիկոլական «խաղաղության» դարաշրջանում,  երբ փորձում են այլ իրականություն ներկայացնել, Ադրբեջանի հակահայ քարոզչությունը, միևնույն է, չի դադարում.

«Ադրբեջանցու հետ անհնար է  խաղաղություն կերտել: Ադրբեջանցին գիշերը քնելիս մտածում է՝ ինչպես մորթի քո զավակին»:

Արցախի ԱԺ պատգամավորը  անդրադարձավ նաև Լաչինի միջանցքը փակած հայտնի ադրբեջանցի  « էկոակտիվիստի»՝ Հայաստան այցին, ասաց, որ նրան Երևանում տեսնելով՝ համոզվեց, որ  Արցախի  շրջափակումը տեղի է  ունեցել ՀՀ իշխանությունների համաձայնությամբ:

Բլոկադայի ճիրաններում գտնվող արցախցին չընդունեց Ադրբեջանով եկող ցորենը