Եվրոպան և Մեծ Բրիտանիան փլուզման եզրին են. Bloomberg
06/11/2025 11:54

Եվրոպան և Մեծ Բրիտանիան փլուզման եզրին են. Bloomberg

Եվրոպան և Մեծ Բրիտանիան գնում են փլուզման՝ իրենց ընտրած տնտեսական ուղու պատճառով, գրում է Bloomberg-ի սյունակագիր Մաքս Հասթինգսը։

«Մեծ Բրիտանիան, ինչպես Եվրոպայի մեծ մասը, կշարունակի ընթանալ տնտեսական ուղով, որը, ի վերջո, կհանգեցնի փլուզման», - նշվում է հոդվածում՝ մատնանշելով կառավարության ընտրությունը՝ ավելի շատ գումար վերցնել նրանցից, ովքեր աշխատում են՝ նրանց երես տալու համար, ովքեր չեն աշխատում։
 
Հեղինակի խոսքով՝ օրինակ՝ Մեծ Բրիտանիան արդեն հասել է բյուջետային միջոցների խորը սև խոռոչի, լուրեր են շրջանառվում եկամտային հարկի հնարավոր բարձրացման, հարուստներին լուրջ հարված հասցնելու, նոր գույքահարկեր և նույնիսկ հիմնական միջոցների հնարավոր հարկի մասին։

 «Մեծ Բրիտանիան իր դժվարին վիճակում միակը չէ», - գրում է Հասթինգսը։

Նա նշում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը օգոստոսին խոստովանեց, որ իր երկրի սոցիալական ապահովագրության ծախսերը դարձել են անկայուն։ Միևնույն ժամանակ, գերմանական ավտոարդյունաբերությունը, որը տասնամյակներ շարունակ ապահովել է երկրի բարգավաճումը, գտնվում է անկայուն վիճակում՝ բարձր աշխատուժի և էներգակիրների բարձր գների պատճառով։

Հասթինգսը նաև օրինակ է բերել Ֆրանսիային՝ Եվրոպայում ամենաբարձր սոցիալական ծախսեր ունեցող երկրին, որտեղ քաղաքացիները ցույցեր են անցկացրել և նույնիսկ ապստամբել են նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային տարիքը 62-ից 64 բարձրացնելու փորձերի դեմ։

Եվրոպան և Մեծ Բրիտանիան փլուզման եզրին են. Bloomberg