«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում. Հաջիզադե
07/11/2025 15:43

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում. Հաջիզադե

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն:

«Անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք փորձեցինք վերջնական փաստաթղթում ներառել մի դրույթ, որ համապատասխան հանդիպումները կկազմակերպվեն հերթականությամբ Ադրբեջանի և Հայաստանի կողմից, սակայն Հայաստանը դեմ էր: Մենք կարծում ենք, որ այս ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում»,- նշել է նա:

Խոսնակը նշել է, որ մեկ այլ կարևոր կետ է հանդիպմանը լուրջ նախապատրաստվելու և միջոցառման օրակարգի մշակման անհրաժեշտությունը:

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում. Հաջիզադե