.jpg)
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձևի օգտին։
Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Բանաձևի նախագիծն արժանացել է Խորհրդի 15 անդամներից 14-ի հավանությանը․ Չինաստանը ձեռնպահ է մնացել։
Բանաձևը ներառում է նաև Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խատտաբի անունը միջազգային պատժամիջոցների ցանկից հանելու որոշումը։
«Սիրիան իր երախտագիտությունն է հայտնում Միացյալ Նահանգներին և բարեկամ երկրներին՝ Սիրիային և նրա ժողովրդին ցուցաբերած աջակցության համար», – հայտարարել է Սիրիայի արտգործնախարար աշ-Շայբանին։