.jpg)
Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, ԶԼՄ-ներին հայտնել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված կոռուպցիոն դեպք: 12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:
7 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Քերոբյանը։
Նա, ի դեպ, անցնում է նաև կոռուպցիոն չարաշահումների գործով։