«Հրապարակ». Խայտառակ արդյունքներ են գրանցվել հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով
07/11/2025 08:35

«Հրապարակ». Խայտառակ արդյունքներ են գրանցվել հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետությունում ավարտվել են բուհերի բակալավրիատի հեռակա ուսուցման միասնական քննությունները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանին (ներառյալ Վանաձորի ու Սիսիանի մասնաճյուղերը) այս տարի հատկացվել էր 1235 տեղ: Միասնական քննությունների արդյունքում համալրվել է այս տեղերի ընդամենը 3,7 տոկոսը: 

Խայտառակ արդյունքներ են գրանցվել հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: 13 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 14 դիմորդ: Երկրի համար կարևոր մասնագիտությունների գծով ընդունվել է 1-2-ական դիմորդ, կամ ընդհանրապես չեն ընդունվել»։

«Հրապարակ». Խայտառակ արդյունքներ են գրանցվել հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով