Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլում առավելության հասավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ
07/11/2025 18:21

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլում առավելության հասավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ

Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները՝ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը, դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Երրորդ փուլի առաջին խաղում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի նկատմամբ:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց աշխարհում 7-րդ վարկանիշ ունեցող հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ:

 

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլում առավելության հասավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ