.jpg)
«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանի հոգեվիճակը հանդարտեցնելու համար Էջմիածնի շտաբում մինի ժողով են արել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ գրել էինք, որ Էջմիածնի քաղաքապետի ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանն այնքան է նեղվել հոր ուխտն ուրանալու մասին մեր և այլ լրատվամիջոցների հրապարակումներից, որ դեպրեսիայի մեջ է ընկել և անգամ ցանկացել է կես ճանապարհին դուրս գալ պայքարից, սակայն նրա քարոզարշավի կնքահայրը՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, համոզել, հետ է բերել։
Բայց Մեխակյանի հոգեվիճակը չի հանդարտվել, և որպեսզի նրան խաղաղեցնեն, օրերս Էջմիածնի շտաբում մինի ժողով են արել, որին մասնակցել են Խուդաթյանը, Արմավիրի մարզպետը, շտաբի այլ անդամներ և որոշում են կայացրել, որ այսուհետ միայն յուրային լրատվամիջոցների հետ պետք է թեկնածուն շփվի։ Նրանց, որոնք վտանգ չեն ներկայացնում թեկնածուի համար և տհաճ հարցեր չեն տա։ Հավաքի ընթացքում մի բոլ վայրահաչել են լրատվամիջոցների հասցեին, եզրակացրել, որ «լրատվամիջոցները նախկիններից կոռումպացված են»՝ պետք է նրանցով էլ զբաղվել։
Հիշեցնենք, որ իշխանական այս թիմը 18-ից առաջ նույն լրատվամիջոցներին սրբադասում էր ու գիշեր-ցերեկ սեր խոստովանում»։