.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ում այժմ ակտիվ ճշգրտումների փուլ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած նոյեմբերի 1-ից ՔՊ-ականները սկսել են առաջադրվել 2026 թ. ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար, և այն մեկ ամիս կձգվի, սակայն մեկնարկից մեկ շաբաթ անց թեկնածուների մեծ հոսք չի նկատվում։ Առաջադրումների մասին մեզ հստակ թիվ չասացին, սակայն փոխանցեցին, որ ՔՊ-ում այժմ ակտիվ ճշգրտումների փուլ է։
Շարքայինները վերևներից փորձում են հասկանալ՝ որքան է իրենց շանսը, իմաստ ունի՞ առաջադրվել, թե՞ ամեն բան կանխորոշված է, և սա ձևական փուլ է՝ ընդգրկվելու են նրանք, ում Փաշինյանն է ուզում։ Բանն այն է, որ թեկնածուներին պետք է ընտրի համաժողովը, որը գումարվելու է գարնանը։ Իսկ ՔՊ հերթական համագումարի ժամանակ ՔՊ վարչության ընտրությունների քվեարկությունները ցույց տվեցին, որ անգամ էլեկտրոնային հաշվարկի ժամանակ կարող են տեխնիկական խնդիրներ «ծագել»՝ մի ձայնը մի քանի անգամ կարող են հաշվարկել»։