Վրաստանում գործող իշխանության հանդեպ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը չեզոք-դրական վերաբերմունք ուներ
09/11/2025 19:21

Վրաստանում գործող իշխանության հանդեպ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը չեզոք-դրական վերաբերմունք ուներ

Վրաստանում Արևմուտքի լիակատար աջակցության պայմաններում ընդդիմությունը հաջողության չհասավ, իշխանությունը տեղի չտվեց, շատերը Վրաստանում տեղի ունեցածը մատնացույց են անում 2018թ.-ի իրադարձությունների համատեքստում՝ հարցադրմամբ՝ ինչո՞ւ Վրաստանի իշխանությունը տեղի չտվեց, իսկ 2018 թ.-ին Հայաստանում իշխանությունը տեղի տվեց։

Այս հարցին «Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Հարգանքներիս հավաստիքը Վրաստանի իշխանություններին, ես միշտ ջերմությամբ եմ վերաբերվել և շարունակում եմ ջերմությամբ վերաբերվել վրաց ժողովրդին։ Կարծում եմ՝ նախ վրացական ընդդիմությունը չկարողացավ մինչև վերջ համոզել Վրաստանի քաղաքացիներին, որ իշխանափոխության պարագայում հարկերը կրճատվելու են, Վրաստանը դրախտ է դառնալու, հարուստների փողերը բաժանելու են աղքատներին։ Միգուցե կոռեկտ չէ իմ այս եզրակացությունը, բայց կարծում եմ, որ ընդդիմության շարքերում չկային մարդիկ, որոնք բավարար պատրաստ էին այրունահեղության։ Երկրորդ հանգամանքն այն է, որ Վրաստանի իշխանական էլիտան շատ կուռ է և երրրոդ հանգամանքը՝ աշխարհաքաղաքական կենտրոններից գոնե մեկը չեզոք-դրական վերաբերմունք ուներ»։

Ճշգրտող հարցին՝ նկատի ունեք Ռուսաստանի՞ն, Սերժ Սարգսյանը պատասխանել է՝ այո։