«Լացս գալիս ա էս խայտառակությունից, մամ...ես չեմ ուզում աչքիս դեմը Ղարաբաղը կորցնենք». պատերազմում զոհված Հայկի նամակն էր մայրիկին
10/11/2025 10:35

«Լացս գալիս ա էս խայտառակությունից, մամ...ես չեմ ուզում աչքիս դեմը Ղարաբաղը կորցնենք». պատերազմում զոհված Հայկի նամակն էր մայրիկին

44-օրյա պատերազմում անմահացած հերոս Հայկ Մկրտչյանի մայրիկը հրապարակել է որդու նամակը պատերազմական օրերից։

Մայրիկին ուղարկած հաղորդագրությունում Հայկը պատմել էր, որ նահանջ հրաման են տալիս։

«Չգիտեմ, մի թավուր չի դզում նահանջելը... Լացս գալիս ա էս խայտառակությունից, մամ... Մամ, ես չեմ ուզում աչքիս դեմը Ղարաբաղը կորցնենք: Կուբաթլուն էլ մերը չի...»,- գրել էր հերոսը։

«Դեռ հոկտեմբերի 23-ին Հայկաս արդեն զգում էր, որ Արցախը այլևս մերը չէ… Նա երբեք այնտեղ չէր եղել, բայց այլևս չէր կարող պատկերացնել կյանքը առանց նրա…

Տղայիս սիրտը կանգնեց նոյեմբերի 9-ին.. պատերազմի ավարտին զուգահեռ...

Արդեն հինգ տարի է, ինչ չեմ լսում Հայկայիս զրնգուն ծիծաղը և չեմ տեսնում իր պայծառ ժպիտը… իմ թագավոր տղա...»,- գրել է Հայկի մայրիկը։

«Լացս գալիս ա էս խայտառակությունից, մամ...ես չեմ ուզում աչքիս դեմը Ղարաբաղը կորցնենք». պատերազմում զոհված Հայկի նամակն էր մայրիկին