Միրզոյանը Դանիա է մեկնում՝ քննարկելու ԵՄ-ի հետ կապերը խորացնելու հարցը
10/11/2025 18:50

Միրզոյանը Դանիա է մեկնում՝ քննարկելու ԵՄ-ի հետ կապերը խորացնելու հարցը

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել.

«Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում:

Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսսենի հետ: Ծրագրված են նաև այլ  հանդիպումներ և քննարկումներ:

Օրակարգում են ինչպես Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ հաշվի առնելով ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը»:

Միրզոյանը Դանիա է մեկնում՝ քննարկելու ԵՄ-ի հետ կապերը խորացնելու հարցը