«Այդ հայտարարությունները հնչում են Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելուն կողմ հանդես եկող գործիչների հետապնդումների ֆոնին». ՌԴ ԱԳՆ-ից արձագանքել են ՀՀ իշխանություններին
10/11/2025 21:30

«Այդ հայտարարությունները հնչում են Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելուն կողմ հանդես եկող գործիչների հետապնդումների ֆոնին». ՌԴ ԱԳՆ-ից արձագանքել են ՀՀ իշխանություններին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի իշխանական շրջանակներից հնչող պնդումներին, թե «Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում»։

Զախարովան նշել է՝ այդ հայտարարությունները հնչում են Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելուն կողմ հանդես եկող գործիչների հետապնդումների ֆոնին։

«Չենք կարող չարձանագրել, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները հնչում են մեր երկրի հետ հարաբերությունները զարգացնելուն կողմ հանդես եկող գործիչների հետապնդումների ֆոնին՝ ասես վերջին տարիներին այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում գծված սխեմայով»,- մասնավորապես, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նշել է նաև՝ պաշտոնական Մոսկվան պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական Երևանի մտահոգությունները։

«Պատրաստ ենք քննարկել հայ գործընկերների  մտահոգությունները ինչպես խորհրդարանական շփումների, այնպես էլ գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ձևաչափով, նաև, եթե անհրաժեշտ է, ռուս-հայկական հարաբերությունների շուրջ ձևավորվող տեղեկատվական ֆոնը կարգավորելու նպատակով»,- ասել է Զախարովան։

«Այդ հայտարարությունները հնչում են Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելուն կողմ հանդես եկող գործիչների հետապնդումների ֆոնին». ՌԴ ԱԳՆ-ից արձագանքել են ՀՀ իշխանություններին