ՔԿ ղեկավարը կապացուցի՞, որ առկա է Բագրատ Սրբազանի ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիր
11/11/2025 11:08

ՔԿ ղեկավարը կապացուցի՞, որ առկա է Բագրատ Սրբազանի ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիր

 Այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել, որտեղ մեղադրել է ՔԿ ղեկավարին՝ ստախոսության մեջ։

Սրբազանը պնդել է, որ  եթե ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանը մինչև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում առկա է իբր իր ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիրը, ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումազրկվի և ենթարկվի քրեական պատասխանատվության՝ զրպարտության, ճշմարտության միտումնավոր խեղաթյուրման և կեղծիքի քարոզչության համար։

 Aysor.am-ը ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Արթուր Պողոսյանը կապացուցի  այդ ամենը։ Ավդալյանը պատասխանեց.«Չեմ մեկնաբանում»։