Պատահար՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանում. դեպքի վայրում ոստիկաններն ու շտապօգնությունն են աշխատել
11/11/2025 20:05

Պատահար՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանում. դեպքի վայրում ոստիկաններն ու շտապօգնությունն են աշխատել

Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում այսօր երեկոյան պատահար է գրանցվել: Մի քաղաքացի վայր է ընկել շարժասանդուղքից և վնասել ոտքը: Ժամանել են ոստիկանությունն ու շտապօգնությունը, տեղում առաջին օգնություն ցույց տալուց հետո քաղաքացին տեղափոխվել է «Հերացի»համալսարանական հիվանդանոց:

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Aysor.am-ին ասաց՝ ահազանգ չունեն դեպքի վերաբերյալ, ոստիկանները պարզապես օգնել են քաղաքացուն.

«Մենք  այդտեղ գործառույթ չունենք»:

«Բարեկամություն» կայարանում տևական ժամանակ կաթվածահար է եղել մարդկանց ու գնացքների շարժը: