Նախարար Պապոյանը պատրաստ է առաջինն ուտել Հայաստան ներկրված 4-րդ կարգի ցորենի հացը
11/11/2025 13:51

Նախարար Պապոյանը պատրաստ է առաջինն ուտել Հայաստան ներկրված 4-րդ կարգի ցորենի հացը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատրաստ է առաջինն ուտել Ղազախստանից ներմուծված ցորենից հացը։

Պապոյանը պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերին՝ գրել է․ «Ես առաջինը կուտեմ այդ ցորենի հացը»;

Նա այնուհետև գրել է. «Իմիջայլոց, այդ ռուսական 3-րդ կարգի ցորենը, որի մասին նշել էր քաղաքացին, արդեն դարձել է ալյուր, այնուհետև հաց ու ԲՈԼՈՐՍ կերել ենք։ Ու ինչպես տեսնում եք՝ ոչ մեկ չի թունավորվել։

ՀԳ։ 1000 տոննան շատ ավելի քիչ է, քան մենք ամեն օր սպառում ենք»։

Նշենք, որ Ղազախստանից Հայաստան ներկրված ցորենը 4-րդ կարգի է, որը հիմնականում  անասնակեր է։

Նախարար Պապոյանը պատրաստ է առաջինն ուտել Հայաստան ներկրված 4-րդ կարգի ցորենի հացը