Սիրում եմ բոլորիդ, այդ թվում նրանց, ովքեր առավոտյան իրենց կերած հացը համարում են անասնակեր. Գևորգ Պապոյան
11/11/2025 15:45

Սիրում եմ բոլորիդ, այդ թվում նրանց, ովքեր առավոտյան իրենց կերած հացը համարում են անասնակեր. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է.

«Ժողովո՛ւրդ ջան, չգիտեմ՝ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա և՛ 1-ին կարգի, և՛ 2-րդ կարգի, և՛ 3-րդ կարգի և՛ 4-րդ կարգի ցորեն։

Ավելին, 4-րդ կարգի ցորեն Հայաստան եկել է ոչ միայն հիմա, ոչ միայն Սերժի, Ռոբի ու Լևոնի ժամանակ, այլև Դեմիրճյանի, Զարոբյանի, Քոչինյանի ու իրենցից առաջ եղած մարդկանց ժամանակ։

Սիրում եմ բոլորիդ։ Այդ թվում նրանց, ովքեր առավոտյան իրենց կերած հացը համարում են անասնակեր»։

Սիրում եմ բոլորիդ, այդ թվում նրանց, ովքեր առավոտյան իրենց կերած հացը համարում են անասնակեր. Գևորգ Պապոյան