Ընդդիմադիրներն արդեն «լաբորատոր փորձաքննության» են ենթարկել ցորենը և եզրահանգման եկել. Խանդանյան
11/11/2025 12:00

Ընդդիմադիրներն արդեն «լաբորատոր փորձաքննության» են ենթարկել ցորենը և եզրահանգման եկել. Խանդանյան

Շատ ծիծաղելի է, ոնց որ արդեն «լաբորատոր փորձաքննության» են ենթարկել ցորենը և  եզրահանգման եկել, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ղազախստանից ներմուծված 4-րդ կարգի ցորենին և ընդդիմադիրների քննադատություններին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նա հիշեցրեց, որ ղազախական կողմն արդեն պաշտոնապես հայտարարել է, թե ինչ կարգի ցորեն է արտահանել Հայաստան.«Ըստ էության, դա ցորեն է, որն օգտագործվելու է հացի արտադրության մեջ։ Չեմ ուզում գնահատական տալ, բայց   ընդդիմության լաբորատոր փորձաքննության եզրահանգումներն են արժանի ծաղրի ու քամահրանքի»։

 Լրագրողների դիտարկմանը, թե Էկոնոմիկայի փոխնախարարը չի հերքել, որ ներկրվածն անասնակեր է՝ պատգամավորը պատասխանեց.«Ես պետք է լսեմ Էկոնոմիկայի փոխնախարարի ասածը, որպեսզի կարողանում մեկնաբանել։ Ինչպես գիտեք՝ ես ցորենի մասնագետ չեմ։ Կան կարիքներ, ենթադրում եմ, որ ՀՀ-ն իր տարբեր կարիքների համար է ներկրում ապրանքներ»։

Ընդդիմադիրներն արդեն «լաբորատոր փորձաքննության» են ենթարկել ցորենը և եզրահանգման եկել. Խանդանյան