Վրաստան-Ադրբեջան սահմանին թուրքական բեռնատար ինքնաթիռ է վթարվել
11/11/2025 17:24

Վրաստան-Ադրբեջան սահմանին թուրքական բեռնատար ինքնաթիռ է վթարվել

Ադրբեջանից Թուրքիա թռչող C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել ադրբեջանա-վրացական սահմանին, հայտարարել է հաղորդել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Տեղեկատվության համաձայն՝ որոնողական-փրկարարական աշխատանքներ են սկսվել Վրաստանի իշխանությունների հետ համատեղ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Վրաստան-Ադրբեջան սահմանին թուրքական բեռնատար ինքնաթիռ է վթարվել