.png)
11/11/2025 16:16
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական ուղղաթիռ է կործանվել
Վրաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ այն պատկանել է Թուրքիայի զինված ուժերին, հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը։
Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել կողմերից ոչ մեկի կողմից։ Միջադեպի մանրամասները, ինչպես նաև զոհերի մասին տեղեկությունները չեն հրապարակվել։