Պապոյանը Ֆայսալ Ալիբրահիմին է ներկայացրել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները, ՀՀ-ի ներդրումային միջավայրը
11/11/2025 11:18

Պապոյանը Ֆայսալ Ալիբրահիմին է ներկայացրել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները, ՀՀ-ի ներդրումային միջավայրը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է.

«Ռիադում հանդիպեցի Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆայսալ Ալիբրահիմի հետ։

Քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Գործընկերս հետաքրքրություն է հայտնել՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով համագործակցության հուշագրի և այլ փաստաթղթերի ստորագրման մասով, որոնց իրագործման ուղղությամբ կանցկացվեն երկկողմ աշխատանքներ։

Գործընկերոջս ներկայացրել եմ նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրը»։

Պապոյանը Ֆայսալ Ալիբրահիմին է ներկայացրել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները, ՀՀ-ի ներդրումային միջավայրը