.jpg)
11/11/2025 12:48
Ռուբինյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպանների հետ:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր:
Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ընթացքը: