.jpg)
Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի ներկրումը շուկայի դիվերսիֆիկացում չէ. Սուրեն Պարսյան (Տեսանյութ)
Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի ներկրումը շուկայի դիվերսիֆիկացում չէ, Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Ըստ տնտեսագետի՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի ցորենի ներկման շուկաները դիվերսիֆիկացնելու համար, բայց դա պետք է արվի որակյալ այլընտրանքով:
«Անշուշտ, այդ երկրներից մեկը կարող է լինել Ղազախստանը: Այդ երկիրը նաև նրանով է հարմար, որ հանդիսանում է ԵԱՏՄ երկիր, և ցորենի ներկրման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում՝ հարկային և մաքսային սահմանափակումներ չկան: Այո՛, ղազախական ցորենը կարող է նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը, բայց չի կարող ամբողջովին վերացնել ներկրման կախվածությունը ռուսական շուկայից»,- նկատեց նա:
Սուրեն Պարսյանը նաև շեշտեց, որ Ղազախսանից 4-րդ կարգի ցորենի ներկրման դեպքում հացի գնի փոփոխության մասին խոսակցություններն ուղղակի անտեղին են:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով Հայաստան է ներկրվել 1000 տոննա 4-րդ կարգի ղազախական ցորեն: Նշենք, որ այն պետական գնում չէ, ղազախական ցորենը ներկրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Բաղրամյան» ՍՊԸ-ն:
Մանրամասները՝ տեսանյութում: