Ռուսաստանը կպատասխանի, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. Լավրով
12/11/2025 10:14

Ռուսաստանը կպատասխանի, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. Լավրով

Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ միջուկային տերություն միջուկային զենքի փորձարկում անցկացնի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր դիրքորոշումը Վլադիմիր Պուտինը ներկայացրել է 2023 թվականին, երբ իր ելույթներից մեկում նա ասել է, որ եթե միջուկային տերություններից որևէ մեկը միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի, ոչ թե կրիչների, ոչ թե ենթակրիտիկական փորձարկումների, այլ միջուկային զենքի փորձարկումների, ապա Ռուսաստանը կանի նույնը», - հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները՝ հղում անելով այն փաստին, որ որոշ այլ երկրներ արդեն դա անում են։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչ փորձարկումների մասին է խոսքը, կամ արդյոք դա ներառում է միջուկային մարտագլխիկների պայթեցում։

Ռուսաստանը կպատասխանի, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. Լավրով