«Ժողովուրդ». Հոգևորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել
12/11/2025 08:36

«Ժողովուրդ». Հոգևորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քննչական կոմիտեում հայ առաքելական եկեղեցու հոգևորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։

Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են կանչել Արագածոտնի թեմի մի քանի հոգևորականների՝ հարցաքննության։ Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոգևորականներին հորդորել են ժամը 10:00-ին լինել քննչական կոմիտեում ու հարուցված նոր քրեական վարույթով կոնկրետ հարցերի պատասխանել։ Ասել է թե՝ այսօր վաղ առավոտյան Արագածոտնի թեմի մի քանի հոգևորական կոմիտեում պետք է լինեն։ Ինչ նոր մութ ամպեր են կուտակվել ու ինչ է սպասում հոգևորականներին՝ մանրամասները կներկայացնենք օրվա ընթացքում»։

«Ժողովուրդ». Հոգևորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել