.jpg)
Էն, ինչ այս պահին անում են Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, պետական խուլիգանության հերթական դրսևորումն է․ Հարությունյան
Էն, ինչ այս պահին անում են Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, պետական խուլիգանության հերթական դրսևորումն է, գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Մարդիկ մեծ հնչեղություն ու դիտումներ ունեցող փոդքասթ են անում Սերժ Սարսգյանի հետ, որի ժամանակ ու հետո որևէ մեկին չեն անպատվում: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն իրենց լրիվ անկապ տեղն ու օդից անպատվում ա հանրայնորեն, էդ մարդիկ հանրային պատասխանում են:
Ալենին ոչինչ, իսկ տղեքի տուն մասկի շոույով ներխուժում ու ձերբակալում են:
Բռնապետական կարգերի հաստատման հերթական քայրփինջն ա դրվում ու էդ պատը քանդվելու ժամանակ դրա փլատակների տակ շատերն են մնալու», - գրել է նա: