Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը համալրեցին քաղբանտարկյալների շարքը. Հենրիխ Դանիելյան (Տեսանյութ)
13/11/2025 23:14

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը համալրեցին քաղբանտարկյալների շարքը. Հենրիխ Դանիելյան (Տեսանյութ)

«Պետք է սպասենք այս շինծու քրեական գործի տրամաբանական շարրունակությանը՝ կալանքին: Բարքեր են, որոնք սերմանվել են Փաշինյանի կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը՝անդրադանալով «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարների խափանման միջոցի քննությանը:

Նրա խոսքով՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը համալրեցին քաղբանտարկյալների շարքերը.

«Պետք է արձանագրենք, որ Հայաստանում չկա խոսքի ազատություն, որովհետև տասնյակ մարդիկ խոսքի համար բանտարկվում են:  Վազգենն ու Նարեկն այդ բանտարկյալների շարքը համալրեցին»:

Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի»փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ վարույթ է հարուցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Այսօր վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները  Նարեկ Սամսոնյանի և  Վազգեն Սաղաթելյանի տներն են մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք է առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներն ավելի վաղ արձագանքել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «շան լակոտներ» վիրավորական արտահայտությանը, ինչի համար էլ նրանց ուզում են տանել կալանքի։