.jpg)
Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են բավականին կոշտ ձևով. բռնապետությունը պոզով-պոչո՞վ է լինում. Փաստաբան (Տեսանյութ)
Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։
Դիմակավորված իրապահները Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են բավականին կոշտ ձևով, հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ իրավապահները եղել են դիմակավորված, ըստ փաստաբանի՝ երևի մտածում են, թե այդպես կարող են վախեցնել։
«Սա ազատ խոսքի կոշտ սահմանափակում է, բռնապետությունը պոզով-պոչո՞վ է լինում»,- նշեց Մելիքյանը։
Մելիքյանը նշեց, որ թե Նարեկ Սամսոնյանի, թե Վազգեն Սաղաթելյանի համար սպասելի է եղել, որ հետապնդվելու են, իսկ այս ամենը հետևանքն է նրա, որ նրանք ՀՀ 3-րդ նախագահ ՍերԺ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքասթին տված հարցազրույցից հետո հատուկ եթեր էին արել ու արձագանքել ՔՊ-ականների հայտարարություններին։
Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչու են դիմակավորված մտել Սամսոնյանի տուն։
«Հայհոյա՞նք էիք փնտրում, երեք ու հինգ տարեկան աղջիկ երեխաների մոտ ի՞նչ էիք անում, ի՞նչ եք կարծում՝ ձեր արածը մի օր ձեր դեմ չի՞ գալու»,- մանրամասնեց Մելիքյանը։