«Անտիֆեյք»-ի տեխնիկան, որը որևէ կերպ կարող է կապ ունենալ եթեր տալու հետ, մարդիկ վերցնում են. Ռուբեն Մելիքյան
13/11/2025 11:37

«Անտիֆեյք»-ի տեխնիկան, որը որևէ կերպ կարող է կապ ունենալ եթեր տալու հետ, մարդիկ վերցնում են. Ռուբեն Մելիքյան

«Անտիֆեյք» լրատվականի գրասենյակում տոտալ խուզարկություն է տեղի ունենում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այն տեխնիկան, որը որևէ կերպ կարող է կապ ունենալ եթեր տալու հետ, մարդիկ վերցնում են»,-ասաց Մելիքյանը

Նա ասաց, թե այս պահին դուրս է եկել «Անտիֆեյք»-ի գրասենյակից, որպեսզի Քննչական կոմիտեում մասնակցի Նարեկ Սամսոնյանի հետ կապված քննչական գործողություններին․ 

«Հավանաբար մեղադրանք կներկայացվի, որից հետո կտանեն դատարան՝ կալանքի միջնորդության»։

Նա ասաց, թե այս ամենը բռնապետական ռեժիմի ստանդարտ վարքագիծ է․

«Ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր սրան մասնակից են լինում»։

«Անտիֆեյք»-ի տեխնիկան, որը որևէ կերպ կարող է կապ ունենալ եթեր տալու հետ, մարդիկ վերցնում են. Ռուբեն Մելիքյան