.jpg)
13/11/2025 08:27
Սխեման նույնն է․ Փաստաբանը շտապում է Նարեկ Սամսոնյանի տուն (Տեսանյութ)
Շտապում եմ Նարեկենց տուն՝ հասկանալու, թե ինչ գործողություն են կատարում․ քիչ առաջ հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանի գնահատմամբ՝ սխեման նույնն է։
«Միակ բանը, որ հետաքրքիր է՝ ինչ քրեական հոդված են մոգոնել։ Տղաների նկատմամբ սեզոնային քրեական հետապնդումներ են իրականացվում»,-նկատեց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տուն։