Նիդերլանդների ԱԳՆ պատվիրակությունը այցելել է ՀԵՄԱ-ի Իջևանի գրասենյակ
13/11/2025 15:58

Նիդերլանդների ԱԳՆ պատվիրակությունը այցելել է ՀԵՄԱ-ի Իջևանի գրասենյակ

Նոյեմբերի 12-ին ՀԵՄԱ-ի Իջևանի առաջնային օպերատիվ գրասենյակում հյուրընկալեցինք Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Կարոլին Ռամաեկերսի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ առաքելությունից:

«Այցի ընթացքում պատվիրակությանը ներկայացրինք Տավուշի մարզում առաքելության կողմից իրականացվող գործողություններն ու նպատակները։

Մեր առաքելությունում Նիդերլանդների ներկայացվածությունը ամենամեծերից է՝ շուրջ 14 առաքելության անդամ։ Շնորհակալություն, Նիդերլանդներ, մեզ ցուցաբերվող շարունակական աջակցության համար»։

Նիդերլանդների ԱԳՆ պատվիրակությունը այցելել է ՀԵՄԱ-ի Իջևանի գրասենյակ