Աջակցությունս եմ հայտնում Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին. տասնհինգերեսանի եվրոպացի ընկերները շարունակում են լռել՝ նայելով այս տեռորին. Արթուր Խաչիկյան
13/11/2025 10:33

Աջակցությունս եմ հայտնում Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին. տասնհինգերեսանի եվրոպացի ընկերները շարունակում են լռել՝ նայելով այս տեռորին. Արթուր Խաչիկյան

Այսօր առավոտյան լսեցինք Հայաստանում շարունակվող տեռորի մասին, Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի հերթական ձերբակալության մասին, այն էլ այն մարդու հրահանգով, որը Երևանի կենտրոնում թքել է մարդու դեմքին, պարզվում է՝ մարդու դեմքին թքելը խուլիգանություն չէ, այսպես կոչված՝ երկրի ղեկավարը, որ սոցցանցերում «դոմփել» բառն է օգտագործում, դա էլ խուլիգանություն չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ 

«Բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ խայտառակ տեռորի է հասել այս կիսախելագար բռնապետը, շատ ամոթալի է, որ մեր տասնհինգերեսանի եվրոպացի ընկերները շարունակում են լռել՝ նայելով այս տեռորին՝ մոռանալով իրենց ասածները, երբ տարիներ շարունակ քննադատում էին նախկին ղեկավարներին, խոսքի ազատության մասին էին խոսում, հիմա պարզվեց, որ ոչ մի խոսքի ազատություն էլ չկա, երեսպաշտ, տասնհինգ ստանդարտներով ուղղորդվող եվրոպական, այսպես կոչված, երկրները լռում են»,- նշեց նա։

Խաչիկյանն իր աջակցությունը հայտնեց Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին։

«Այս շարունակվող տեռորն ու ողբերգությունը նրա հետևանքն է, որ 600 հազարից ավելի մարդ ձայն տվեց այս ռեժիմին, թող մարդիկ հետևություններ անեն, թե ինչ է լինելու, եթե այս խելագար բռնապետը նորից ընտրվի»,- նշեց նա։

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Աջակցությունս եմ հայտնում Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին. տասնհինգերեսանի եվրոպացի ընկերները շարունակում են լռել՝ նայելով այս տեռորին. Արթուր Խաչիկյան