Մարդկանց անվանում են «շան տղերք», ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է․ Փաստաբան
13/11/2025 09:57

Մարդկանց անվանում են «շան տղերք», ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է․ Փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է, որ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա է խուլիգանության հոդվածով վարույթ հարուցվել Վազգեն Սաղաթելանի ու Նարեկ Սամսոնյանի դեմ, այն առնչվում է նոյեմբերի 10-ին եթեր հեռարձակված «Իմնեմնիմիին»։

Նա մի դրվագ է նշել, որ նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հարցազրույցից հետո, Ալեն Սիմոնյանը Սամսոնյանին և Սաղաթելյանին անվանել է «շան տղերք»։

«Նոյեմբերի 10-ի իրենց եթերում Վազգենն անդրադառնում է այդ խոսքերին ու կոշտ ձևով, Նարեկն արձագանքում է, բայց չի հայհոյում։ Որտե՞ղ է այստեղ խուլիգանությունը։ Մարդկանց անվանում են «շան տղերք», ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է»։

Մարդկանց անվանում են «շան տղերք», ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է․ Փաստաբան