Դուք ձեր ընդդիմախոսներին բովանդակային ոչինչ չունեք հակադրելու, դրա համար էլ հետապնդում եք խոսքի ու կարծիքի համար. փաստաբան
13/11/2025 11:21

Դուք ձեր ընդդիմախոսներին բովանդակային ոչինչ չունեք հակադրելու, դրա համար էլ հետապնդում եք խոսքի ու կարծիքի համար. փաստաբան

Փաստտաբան Վարազդատ Հարությունյանը գրել է. «Այսօր ոչ միայն Նարեկին ու Վազգենին ձերբակալել են, այլ նաև փաստացի փակում են սուպերպոպուլյար դարձած ընդդիմադիր լրատվական հարթակ AntiFake.am-ը` առգրավելով ամբողջ տեխնիկան, որը տղաները ձեռք են բերել այս տարիների ընթացքում իրենց համակիրների հանգանակություններով:

Բոլոր հարցումները «գուժում» են Հայաստանին ու հայ ժողովրդին արված ձեր առաջարկների նկատմամբ ժողովրդի հավատի ու վստահության բացակայության մասին:

Այս ֆոնին դուք ձեր ընդդիմախոսներին բովանդակային ոչինչ չունեք այլևս հակադրելու, դրա համար էլ մարդկանց հետապնդում եք խոսքի ու կարծիքի համար»:

Դուք ձեր ընդդիմախոսներին բովանդակային ոչինչ չունեք հակադրելու, դրա համար էլ հետապնդում եք խոսքի ու կարծիքի համար. փաստաբան