Դիմել եմ ու դիմելու եմ իրավապահներին, լավ եմ արել, բա ի՞նչ պետք է անեի. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
13/11/2025 12:02

Դիմել եմ ու դիմելու եմ իրավապահներին, լավ եմ արել, բա ի՞նչ պետք է անեի. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա ԱԱԾ դիմակավորված անձինք այսօր ձերբակալել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ լավ է արել, որ դիմել է իրավապահներին։

«Դիմել եմ ու դիմելու եմ, լավ եմ արել, բա ի՞նչ պետք է անեի։ Այո՛, օրենքով պատժվելու են բոլոր նրանք, ովքեր խուլիգանություն կանեն, կհնչեցնեն սպառնալիքներ, ոչ մի զարմանալու բան չկա, մի՛ զարմացեք»,- ասաց նա։

Սիմոնյանն ընդգծեց՝ Հայաստանում պետք է այլ հասարակարգ լինի։

«Մենք իրար չենք դանակահարելու»,- նշեց նա։

Դիմել եմ ու դիմելու եմ իրավապահներին, լավ եմ արել, բա ի՞նչ պետք է անեի. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)