Բաքվում ցանկանում են ցմահ ազատազրկել Արայիկ Հարությունյանին և Դավիթ Բաբայանին, 20 տարով էլ՝ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին
13/11/2025 20:20

Բաքվում ցանկանում են ցմահ ազատազրկել Արայիկ Հարությունյանին և Դավիթ Բաբայանին, 20 տարով էլ՝ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին

Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ընթացող շինծու դատավարության ժամանակ դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արայիկ Հարությունյանին և  Դավիթ Բաբայանին։ Ադրբեջանական լրատվամիջոցներն են այդ մասին հայտնում՝ նշելով, որ ցմահ ազատազրկման պահանջ է հնչել նաև «մի քանի զինվորականների համար», թեպետ նրանց անուններն առայժմ չեն հրապարակում։

20 տարվա ազատազրկում էլ պահանջել են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Արցախի մյուս գործիչների համար։ Այստեղ էլ ադրբեջանական աղբյուրները հստակություն չեն մտցնում։

«Գործով» անցնող մյուս անձանց համար նրանց դատախազը պահանջել է 16-19 տարվա ազատազրկում։

Բաքվում ցանկանում են ցմահ ազատազրկել Արայիկ Հարությունյանին և Դավիթ Բաբայանին, 20 տարով էլ՝ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին