Պապոյանը կմասնակցի Հնդկաստան-Եվրոպա բիզնեսի և կայունության համաժողովին
13/11/2025 11:18

Պապոյանը կմասնակցի Հնդկաստան-Եվրոպա բիզնեսի և կայունության համաժողովին

Էկոնոմիկայի  նախարար Գևորգ Պապոյանը գրել է.

«Առաջիկա օրերին աշխատանքային այցով գտնվելու եմ Հնդկաստանի Հանրապետությունում։

Այցի ընթացքում կմասնակցեմ Հնդկաստան-Եվրոպա բիզնեսի և կայունության համաժողովին, Հնդկաստանի արդյունաբերության համադաշնության գործընկերության համաժողով 2025-ին, ինչպես նաև կունենամ մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Հնդկաստանի կոմերցիայի և արդյունաբերության նախարար Փիյուշ Գոյալի և մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ»։

Պապոյանը կմասնակցի Հնդկաստան-Եվրոպա բիզնեսի և կայունության համաժողովին