Մարդիկ եկել՝ Ղարաբաղ են լացում. ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար. Նիկոլ Փաշինյան
13/11/2025 17:20

Մարդիկ եկել՝ Ղարաբաղ են լացում. ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ եկել՝ Ղարաբաղ են լացում, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց, թե ընդդիմադիրն եկել՝ նաև եկեղեցու լացն են լացում։

«Մենք պետք է որոշում կայանցնեք՝ մենք հանդուրժո՞ւմ ենք մեր սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց, իմ պատասխանն է՝ ոչ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ ընդդիմադիրները հիստերիա են անում, որովհետև  «վերջին շանսն է պետությունը տանել, տեղավորել այն գրպանում, որից դուրս ենք եկել»։

Նա հայտարարեց՝ 2025 թվականի Հայաստանը լավ երկիր է, որն ի վիճակի է անձամբ առերեսվել իր պրոբլեմներին ու ճակատագրին։