.jpg)
«Անտիֆեյքի» լրագրող Իշխան Խոսրովյանին ձերբակալել են
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է, որ քիչ առաջ քաղաքային համարով զանգ է ստացել «Անտիֆեյքի» լրագրող Իշխան Խոսրովյանից։
«Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, ու շուտով տեղափոխելու են Երևանի քննչական»,- գրել է Մելիքյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ գործընկերները չեն կարողանում կապվել «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանի հետ։
«Հավանաբար, նրան նույնպես ձերբակալել են լրատվականի գործունեությունը դադարեցնելուն ուղղված ռեպրեսիայի շրջանակներում»,-գրել էր փաստաբանը։