Ադրբեջանի ԱԳՆ-ն դեսպանին կանչել և բողոքի նոտա է ներկայացրել ՌԴ-ին
14/11/2025 16:53

Ադրբեջանի ԱԳՆ-ն դեսպանին կանչել և բողոքի նոտա է ներկայացրել ՌԴ-ին

Նոյեմբերի 14-ին Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Դեսպանին խիստ բողոք է ներկայացվել այն կապակցությամբ, որ «Իսկանդեր» տիպի հրթիռներից մեկն ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան տարածքում: 

Համապատասխան նոտան հանձնվել է դեսպանին:

Ադրբեջանի ԱԳՆ-ն դեսպանին կանչել և բողոքի նոտա է ներկայացրել ՌԴ-ին