.jpg)
Վրաստանը հույս ունի շարունակել եռակողմ համագործակցությունն Ադրբեջանի և Հայաստանի հետ. Վրաստանի ԱԳՆ
Հուսով եմ, որ Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցությունը կշարունակվի, և դա զգալի արդյունքներ կտա երեք երկրների և ամբողջ տարածաշրջանի համար. այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
Նա հիշեցրել է, որ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխարտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել այս տարի Թբիլիսիում։
Նախարարը նշել է, որ հանդիպումը նպատակ ուներ ստեղծել տարածաշրջանի երկրների միջև փոխշահավետ համագործակցության հիմքեր։