«Հրապարակ». Որոշել են կրկին վերադառնալ «նախկինների» թեմային
14/11/2025 08:37

«Հրապարակ». Որոշել են կրկին վերադառնալ «նախկինների» թեմային

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում հասկացել են, որ վաշինգտոնյան համաձայնություններից հետո թմբկահարվող խաղաղության կեղծ օրակարգով հնարավոր չեղավ հանրությանը երկար կերակրել, որոշել են կրկին վերադառնալ «նախկինների» թեմային` թալան, Արցախի հանձնում և այլն, բոլոր մեղքերը բարդելով նրանց վրա։ ՔՊ-ականների համար հատկապես պարարտ հող ստեղծեցին նախկին երկու նախագահների հարցազրույցները: 

Արդեն քանի օր է՝ հրահանգված ու նույն տեքստերով «քլնգում» են նախկին նախագահներին, իսկ երեկ բյուջեի քննարկման իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը մինչև անգամ հայտարարեց․ «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն հաջորդ խորհրդարանում»»։
 

«Հրապարակ». Որոշել են կրկին վերադառնալ «նախկինների» թեմային