ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ անցած 16 շախմատիստներից 3-ը հայ գրոսմայստերներ են
14/11/2025 11:05

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ անցած 16 շախմատիստներից 3-ը հայ գրոսմայստերներ են

2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ անցած 16 շախմատիստներից 3-ը հայ գրոսմայստերներ են՝ Գաբրիել Սարգսյանը, Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 1/8 եզրափակչում կմրցի ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևի հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմրցի հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուել Սևյանը կմրցի չինացի գրոսմայստեր Վեյ Իի հետ:

Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին:

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ անցած 16 շախմատիստներից 3-ը հայ գրոսմայստերներ են