«Մոնիկա, ինքդ կմնաս գիշերային հերթապահության». Իսպանիայում հազարավոր բժիշկներ բողոքի ցույց են անցկացրել
15/11/2025 21:51

«Մոնիկա, ինքդ կմնաս գիշերային հերթապահության». Իսպանիայում հազարավոր բժիշկներ բողոքի ցույց են անցկացրել

Իսպանիայում հազարավոր բժիշկներ բողոքի ցույց են անցկացրել։ Նրանք երթով անցել են Մադրիդի կենտրոնով՝ պահանջելով, որ Առողջապահության նախարարությունը բժիշկների համար առանձին աշխատանքային օրենսգիրք ստեղծի ։

Սպիտակ խալաթներով բժիշկները, չնայած հորդառատ անձրևին, չեն դադարեցրել ակցիան, ձեռքներին պաստառներ պահած՝ պահանջներ են հնչեցրել իրենց աշխատանքային պայմանները բարելավելու վերաբերյալ։

Իսպանացի բժիշկները պահանջում են, որ իրենց համար ոչ միայն առանձին աշխատանքային օրենսգիրք ստեղծեն, այլև այնտեղ ամրագրեն, որ բժիշկների աշխատանքային շաբաթը 35 ժամից պետք է բաղկացած լինի, իսկ արտաժամյա աշխատանքի կամ հերթապահությունների համար պետք է հավելյալ վճար տրամադրվի , հերթապահություններն էլ պետք է կամավոր լինեն։ Պահանջում են նաև աշխատանքային ստաժը հաշվարկելիս այնտեղ ներառել նաև գիշերային հերթափոխերը։

Բժիշկներն իրենց դժգոհությունն են հայտնել նաև Առողջապահության նախարար, մասնագիտությամբ՝ նույնպես բժիշկ Մոնիկա Գարսիայի աշխատաոճից՝ վանկարկելով. «Մոնիկա, ինքդ մնա գիշերային հերթապահության», «Մոնիա, հեռացիր, բժիշկները քեզ չեն ընդունում»։

 

 

«Մոնիկա, ինքդ կմնաս գիշերային հերթապահության». Իսպանիայում հազարավոր բժիշկներ բողոքի ցույց են անցկացրել