.jpg)
16/11/2025 14:28
«Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին». Ալիև
«Վստահ եմ, որ այս օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը:
Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին»,-այս մասին Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդակցական հանդիպմանը ելույթ ունենալիս ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։